a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկ Մելիքյանը հանդես կգա մենահամերգով

Hayk Melikyan

Մայիսի 29-ին կկայանա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:

Մենահամերգը նվիրված է Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և դաշնակահարի նոր ալբոմի շնորհանդեսին, որը կհամալրի «Դեսպանատան ձայնասկավառակներ» շարքը: Ձայնասկավառակում ընդգրկված են գերմանացի մեծագույն կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները:

Նշենք, որ համերգը ներկայացնում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը՝ ՀՀ Մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ:

Հայկ Մելիքյանի համագործակցությունը Գերմանիայի դեսպանության հետ արդեն չորրորդ անգամ է կայանում։

Համերգի ընթացքում կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի խորալային պրելյուդները, ռե մինոր տոկատ և ֆուգան, բախյան հայտնի մշակումներ, ինչպես նաև 20-րդ դարի մեծագույն գերմանացի կոմպոզիտոր Կառլհայնց Շթոքհաուզենի 10-րդ Klavierstück-ը, որն առաջին անգամ կհնչի Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից, և Հայկ Մելիքյանի՝ Բախին նվիրված եռապատումը՝ գրված հատուկ Ստոկհոլմի Բախի փառատոնի համար:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0