a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
27/02/2015

Հայկ Վարդանի Ստեղծագործությունների Պրեմիերան Պրահայում

Culture.am 2714

Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների մեկնարկը Չեխիայում

ՊՐԱՀԱ-ՕՐԵՐ-ORER.EU- Շվեցարահայ կոմպոզիտոր Հայկ Վարդանի ստեղծագործությունները փետրվարի 22-ին առաջին անգամ հնչեցին Պրահայի Սուրբ Սիմոնի եւ Յուդայի եկեղեցումՙ Զլինի Բոհուսլավ Մարտինուի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ դիրիժոր Դավիթ Շվեցի ղեկավարությամբ: Կատարվեցին նվագախմբի համար Էպիտաֆը, Երկրորդ սիմֆոնիան ջութակի, թավջութակի ու նվագախմբի համար եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Երրորդ սիմֆոնիա ռեքվիեմ 1915»-ը: Վերջին երկու ստեղծագործությունները կատարվում էին առաջին անգամՙ համաշխարհային պրեմիերան էր:
Հանդիսավոր երեկոն ողջույնի խոսքով բացեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանըՙ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցին եւ Թուրքիայի կողմից շարունակվող մերժողական քաղաքականությանը: Հայաստանի դեսպանը համառոտ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը եւ, մասնավորապես, նշեց. «Հայոց ցեղասպանության դառը դասերը համամարդկային պատմության եւ հիշողության մեջ անհետ չեն մնացել. դրանց լրացնելու եկան Հոլոքոստի, հույների եւ ասորիների, Ռուանդայի ու Դարֆուրի ցեղասպանությունների, Նանջինգի սպանդի եւ այլ ողբերգությունների սարսափները: Ցավալի է, որ ցեղասպանության ժխտողականությունն ու ուրացումը դեռեւս տեղ ունեն ժամանակակից աշխարհում: Քաղաքական նպատակահարմարությունն ու տնտեսական շահը հաճախ գերակշռում են միջազգային քաղաքականության մեջ: Իսկ ժխտողականությունն ու ուրացումն անխուսափելիորեն բերում են նոր բռնություններ եւ հանցագործություններ, ինչպիսին է, օրինակ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանՙ մարդկությանը հայտարարված պատերազմը»:
Դիրիժոր Դավիթ Շվեցը, ով նաեւ Ազգային թատրոնի նվագախմբի դիրիժորներից է, հիացած էր նվագախմբի կատարած աշխատանքով եւ մեզ հետ զրույցում փաստեց, որ լավ կլինի եւս մի քանի անգամ ներկայացնել Հայկ Վարդանի գործերը: Նրան հատկապես ոգեւորել էր 2-րդ սիմֆոնիանՙ իր հզորությամբ եւ խորությամբ: Կոմպոզիտոր Հայկ Վարդանը, որ նույնպես ներկա էր համերգին, գոհունակությամբ արտահայտվեց երաժիշտների կատարած աշխատանքի մասին: «Զարմացած եմ, որ այդքան կարճ ժամանակահատվածում նվագախումբը կարողացավ կատարել իմ գործերը: Առաջին կատարման համար հիանալի էր»,- ասաց նա:

Ավելին՝ Azg.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0