a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայտնի օպերային երգիչ Ավագ Պետրոսյանի հիշատակին նվիրված երեկո Աբու Դաբիում

Culture.AM Abu Dhabi

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ դեսպանության դահլիճում օրեր առաջ տեղի ունեցավ հայտնի օպերային երգիչ Ավագ Պետրոսյանի հիշատակին նվիրված երեկո, որին մասնակցեցին դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, որից հետո ցուցադրվեց վերջերս նկարահանված հայկական օպերայի ռահվիրա Ավագ Պետրոսյանի հիշատակին նվիրված փաստավավերագրական ֆիլմը, ապա Երևանից ժամանած բաս-բարիտոն Սարգիս Բաժբեուկ Մելիքյանն Ավագ Պետրոսյանի որդի, դիրիժոր, դաշնակահար Արա Պետրոսյանի նվագակցությամբ կատարեց Կոմիտասի, Չուխաջյանի, Արամ Խաչատրյանի, Վերդիի, Խրեննիկովի և մի շարք այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից` ներկաների կողմից արժանանալով ջերմ ընդունելության: Ինչպես տեղեկացնում է Փաստինֆո-ն, երեկոյի ավարտին գիտնական-արևելագետ Հասմիկ Ստեփանյանը ներկայացրեց իր գրչին պատկանող և ՀՀ նախագահի մրցանակին արժանացած «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» աշխատանքը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0