a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

Հայ-ավստրիական երաժշտական խաչմերուկ` «Ազգային պատկերասրահի» շրջանակներում

4670401399714715_2

Մայիսի 7-ին մեկնարկել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը, որի շրջանակներում այսօր տեղի կունենա հերթական համերգը: Փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հոբելյանական փառատոնի յուրաքանչյուր համերգ ունի իր խորագիրը: «Այս փառատոնի ընթացքում հաճախ կհանդիպեք «խաչմերուկներ» բառին: Այսօրվա համերգն էլ կունենա «Հայ-ավստրիական երաժշտական խաչմերուկ» խորագիրը: Հայ-ավստրիական խաչմերուկ, քանի որ երաժիշտները կլինեն ինչպես Հայաստանից, այնպես էլ մեր այն հայրենակիցները, որոնք այժմ ստեղծագործում են Ավստրիայում: Համագործակցությունը` տեղացի և արտերկրից ժամանած երաժիշտների, մեր փառատոնի գաղափարն է, որպեսզի ստեղծագործական նոր խաչմերուկներ կարողանանք ներկայացնել, նոր ծրագրեր: Արտերկրում ստեղծագործողներն ավելի մեծ հնարավորություններ ունեն, և այդ հնարավորությունները նաև ի շահս մեր երաժիշտների պետք է ծառայեն»,- ասաց Շահինյանը: Նա տեղեկացրեց նաև, որ այսօրվա համերգին կմասնակցեն Ավստրիայից 2 հայ` ալտահար Գայանե Միրզոյան (Հայաստան/Ավստրիա), թավջութակահար Ալեքսանդր Կարախանյան (Հայաստան/Ավստրիա), 2 այլազգի երաժիշտներ`ջութակահար Միխայլո Զախարով (Ուկրաինա/ Ավստրիա) և ջութակահար Լաիդա Ալբերդի (Իսպանիա): Համերգին Հայաստանից կմասնակցի դաշնակահար Կարինե Հովհաննիսյանը: «Բացի արևմտաեվրոպական կոմպոզիտորներից, կներկայացնենք նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգին կհնչեն Շումանի, Մալերի, Շոստակովիչի և Ալթունյանի ստեղծագործություններից»,- ասաց Շահինյանը: Փառատոնն իր ընթացքը կշարունակի մինչև հունիսի 3-ը:

Մանրամասները` www.yerkir.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0