a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ երգիչները փայլուն արդյունքներ են գրանցել Վրաստանում կայացած միջազգային մրցույթում

hay_ergichner

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Նոդար Անդգուլաձեի անվան դասական երգեցողության 2-րդ միջազգային մրցույթում Հայաստանի մասնակիցները փայլուն են հանդես եկել։ Մեր երկրի ներկայացուցիչները զբաղեցրել են գրեթե բոլոր մրցանակային տեղերը, ստանալով նաև գլխավոր մրցանակը` Գրան պրին: Մրցույթի կազմակերպիչներն են եղել Ե. Միկելաձեի անվան ազգային երաժշտական կենտրոնը, աջակիցները՝ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը: Նոդար Անդգուլաձեի անվան դասական երգեցողության 2-րդ միջազգային մրցույթին իրենց մասնակցությունն են բերել ավելի քան 80 մենակատարներ` Վրաստանից, Հայաստանից, Լիտվայից և այլ երկրներից:

«Տենոր ասոցիացիայի» նախագահ, տենոր Կարեն Զոհրաբյանի խոսքով՝ թե ժյուրին, թե հանդիսատեսը տպավորված են եղել մեր մասնակիցների ելույթներից։ Ի դեպ, Կարեն Զոհրաբյանն ընդգրկված էր Ն. Անդգուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթի հանձնաժողովի կազմում։

Չորս տարիքային խմբերում Հայաստանը ներկայացված է եղել 5 մենակատարներով։ Հայկական պատվիրակությունից Մարիամ Ալոյանն արժանացել է հաղթողի կոչման և Գրան պրի մրցանակի, Արտյոմ Ասմանգուլյանն ու Հովհաննես Անդրեասյանն իրենց տարիքային խմբերում արժանացել են Առաջին մրցանակի, իսկ Հովհաննես Կարապետյանն ու Արուսյակ Դավթյանը` Երկրորդ մրցանակի։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0