a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
25/03/2015

Հայ երգիչ-երգչուհիները Ռիգայում կմասնակցեն միջազգային վոկալ մրցույթի

Culture.am Latvia

Հայ երգիչ-երգչուհիներն այս տարի կմասնակցեն Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Յազեպս Վիտոլսի (Jāzeps Vītols) 4-րդ միջազգային վոկալ մրցույթին: Հունիսին անցկացվող այդ իրադարձությանը մեր երկիրը կմասնակցի բավականին ներկայացուցչական կազմով:

Հայաստանից մրցույթի առաջին փուլին կմասնակցեն սոպրանոներ Տաթևիկ Աշուրյանը, Արմինե Խաչատրյանը, Քրիստինե Սաֆարյանը և Արմինե Վարդանյանը, տենորներ Արման Նիկոլյանը, Տիգրան Օհանյանը, Հայկ Թոնգուրյանը, բասեր Սերգեյ Սարգսյանը և Հայկ Տիգրանյանը:Իսկ Ռիգայի մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցելու են 26 երգիչ-երգչուհի Լատվիայից, Հայաստանից, Լիտվայից, Լեհաստանից,  Գերմանիայից, Բելառուսից, Նորվեգիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից:Մրցութային առաջին փուլը տեղի կունենա հունիսի 14-ին, եզրափակիչը՝ հունիսի 19-ին:
Ժյուրին գլխավորում է աշխարհի ամենահայտնի օպերային երգչուհիներից մեկը`Մայա Կովալևսկան: Ժյուրիի կազմում են բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ:Երգիչ-երգչուհիները կմասնակցեն նաև միջազգային սեմինարի: Այժմ հայ մասնակիցներն ակտիվ կերպով պատրաստվում են իրադարձությանը, հաղթելու ցանկությունը մեծ է:

 

Մանրամասները՝ Tert.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0