a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

Հայ-ռումինական բարեկամության «արդյունքը»

ruminia_0

Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ միջմշակութային կապերն էլ ավելի ամրապնդելու համար մայիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա գեղեցիկ համերգ:

Երեկոյի ընթացքում ռումինացի ջութակահար Ալեքսանդրու Տամեսկուն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղ. ղեկ. եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) կներկայացնի Մենդելսոնի «Ջութակի կոնցերտը», իսկ գերմանացի երիտասարդ դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը՝ Մոցարտի «Դաշնամուրի թիվ 9 կոնցերտը»:

ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն նմանօրինակ նախաձեռնությունները համարում է հայ-ռումինական դարավոր բարեկամության ու միջմշակութային հաղորդակցությունների խորացման խթան: «Մեզ համար մեծ պատիվ է մասնակցություն ունենալ նման համերգի: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ գործարար Լեւոն Հայրապետյանի շնորհիվ մենք վաղը հիանալի համերգ կներկայացնենք հանդիսատեսի դատին»,- նշեց դեսպանը եւ հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս նվագախումբը կայցելի նաեւ Ռումինիա:

Էդուարդ Թոփչյանը համագործակցությունը նույնպես հաջող գնահատեց. «Կարծում եմ՝ Վալենտինան կլինի հաջորդ սերնդի լավ դաշնակահարուհիներից մեկը: Այսօր հրաշալի փորձ ենք ունեցել եւ հույս ունեմ, որ վաղը գեղեցիկ կնվագենք»:

Նշենք, որ երեկոյի երկրորդ բաժնում կհնչի Մոցարտի թիվ 34 սիմֆոնիան:

Աղբյուրը՝ www.erit.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0