a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ-ֆրանսիական նվագախմբի եզրափակիչ համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում

13072751_468643953321669_1774931877747662635_o

Ապրիլի 14-24-ը Հայաստանում անցկացվում են հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգներ: Նախագծի կազմակերպիչներն են Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիան: Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբում ընդգրկված են Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի և Ռոմանի կոնսերվատորիայի` 10-15 տարեկան, 95 սան:

Աշտարակում և Գյումրիում արդեն կայացել են նվագախմբի համերգները: ապրիլի 22-ին հայ-ֆրանսիական նվագախմբի երաժշտության ունկնդրման «հերթը» Երևանի հանդիսատեսինն է. Արամ Խաչատրյան համերգասրահում նվագախումբը հանդես կգա դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Ռուբեն Ասատրյանի գխավորությամբ: Ծրագրում կհնչեն Ա. Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի,Ս, Շաքարյանի,  Է. Բեռլիոզի, Սեն-Սանսի, Պ. Չայկովսկու, Բ. Ռավելի, ինչպես նաև ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի ստեղծագործությունները:

Հիշեցնենք, որ նվագախմբի բեմելը կայացել է 2015 թվականին, Ֆրանսիայում: Նվագախումբը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի Ռոման, Լիոն, Վալանս, Սենտ Էտյեն քաղաքներում: Համերգային ծրագիրն ամբողջությամբ կազմված էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից` Կոմիտաս, Ա. Խաչատրյան, Է. Միրզոյան, Ա. Հարությունյան, Ռ. Ալթունյան, Վ. Շարաֆյան, Ա. Սաթյան:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0