a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
11/05/2015

«Հանդիսատեսը կիթառի կախարդական հնչյուններից կստանա հաճույք և մեծ բավականություն»

Culture.AM Jazz7

Մայիսի 22 –ին Գյումրու «Ջազ ակումբ»-ում տեղի կունենա  երաժիշտ, կիթառահար Արմեն Հովհաննիսյանի համերգը: Գյումրեցի տաղանդավոր երաժիշտը երաժշտությամբ զբաղվել է  13 տարեկանից, ավարտել է Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև Երևանի պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Որպես երաժիշտ ՝ իր կայացման ճանապարհին,  երաժշտի ոգեշնչման աղբյուրն է եղել աշխարհահռչակ կիթառահար Պակո Դե Լուսիան. «Իմ կայացման ընթացքում ազդվել եմ, տարբեր ոճի երաժիշտներից, և ամեն մեկից վերցրել մի համեմունք, բայց որպես ոգեշնչման աղբյուր ինձ համար միշտ եղել է ու կմնա աշխարհահռչակ ֆլամենկո կիթառահար Պակո Դե Լուսիա-ն, որը եղել է իմ «վիրտուալ ուսուցիչը»: Տեղեկացնենք նաև, որ Արմենը ոչ միայն նվագում է, այլ նաև ստեղծագործում. «Ստեղծագործում եմ հիմնականում ուշ գիշերը, երբ ամեն ինչ հանգիստ է և խաղաղ, լռության մեջ որսում ես բնության ձայները և ստեղծագործում: «Մուսա» կարող է լինել՝ բնությունը, մարդիկ, իմ սիրած քաղաք Գյումրին, և ընդհանրապես կյանքը»: Ինչպես մեզ տեղեկացրեց երաժիշտը համերգային ծրագրով հանդես գալու գաղափարը եղել է  վաղուցվանից . «Բավականին ստեղծագործություններ էր կուտակվել, որ ուզում էի ներկայացնել հանդիսատեսին, և այդպես որոշեցի կազմակերպել համերգ, կիթառահար Սերգեյ Ալավերդյանի նվագակցությամբ»:

«Acoustic Guitar Night» համերգային ծրագիրը բազմաոճ է, լինելու են երաժշտի կողմից գրված ստեղծագործություններ, ջազ, ֆլամենկո, և կիթառի համար մշակված Հայկական ֆոլկ գործեր: Համերգի կազմակերպման և կայացման գործում մեծ աջակցություն է ցուցաբերում նաև Գյումրու «Ջազ ակումբը»: «Հուսով եմ, որ կլինի գեղեցիկ երեկո, և հանդիսատեսը կիթառի կախարդական հնչյուններից կստանա հաճույք և մեծ բավականություն»,- մեր զրույցում ասաց Արմենը: Aravot.am հայտնեց, որ ապագայի ծրագրերի մասին երաժիշտը ասել է, որ ապագայում նախատեսում է տեսահոլովակ նկարահանել, ժողովրդական հայտնի ստեղծագործության հիման վրա, որն  արդեն ընթացքի մեջ է :

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0