a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների նոր ձայնասկավառակը մոտ օրերս վաճառքի կհանվի աշխարհի խոշորագույն երաժշտական խանութներում

Hayk_Melikyan

Այսօր դասական երաժշտության  առաջատար միջազգային NAXOS GRAND PIANO ընկերությունն առաջին անգամ թողարկել է Ալեքսանդր Հարությունյանի դաշնամուրային ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ: Ձայնասկավառակում ներառված են համաշխարհային պրեմիերաներ և հարությունյանական գլուխգործոցներ՝ «Երեք երաժշտական պատկեր» և «Վեց տրամադրություն» շարքերը, Պոլիֆոնիկ սոնատը, պրելյուդները, մանրանվագները և այլն:

Սկավառակը մոտ օրերս վաճառքի կհանվի աշխարհի խոշորագույն երաժշտական խանութներում՝ Սինգապուրից մինչև Ֆրանսիա, Գերմանիայից՝ Արգենտինա: Փետրվար ամսից այն արդեն հասանելի կլինի նաև Հայաստանում:

NAXOS GRAND PIANO-ն արդեն երկրորդ անգամ է անդրադառնում «Հայկական հնգյակ»-ին՝ 2014 թ. թողարկելով Հայկ Մելիքյանի ձայնասկավառակը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ամբողջական դաշնամուրային մենանվագ ստեղծագործություններին, որը մեծ  արձագանք է ստացել համաշխարհային երաժշտական քննադատների և դասական երաժշտության սիրահարների շրջանում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0