a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի 80-ամյակին

DELLANYAN

Մայիսի 1-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը (Վահան Մարտիրոսյան, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (Ռոբերտ Մլքեյան, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) հադես կգան հիշատակի համերգով՝ նվիրված հայկական արդի երաժշտության ամենայուրօրինակ և ինքնատիպ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի 80-ամյակին: Որպես մենակատարներ ելույթ կունենան Հայկ Մելիքյանը՝ դաշնամուր, Նարինե Դելլալյանը՝ ջութակ, Հարություն Մուրադյանը՝ ալտ և Արշավիր Իսահակյանը՝ գալարափող:

Կհնչեն Դելլալյանի Requiem Canticles Կանանց երգչախմբի համար, «Տոպոֆոնո» կոնցերտը լարային նվագախմբի, դաշնամուրի և գալարափողի համար և Մոցարտի, ԿՈՆՑԵՐՏԱՆՏ ջութակի, ալտի և կամերային նվագախմբի համար ստեղծագործությունները:

Կոմպոզիտորը 1987թ. Կալիֆորնիայի կինոյի և հեռուստատեսության խորհրդի կողմից պարգևատրվել է SUPER STAR և Ոսկե Փառապսակով։ Կամերային նվագախմբի համար գրված «Տոպոֆոնո» կոնցերտը ճանաչվել է ամերիկյան երաժշտության փառատոնում կատարված տարվա լավագույն ստեղծագործությունը։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0