a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հիտլերը Կոմիտաս էր լսում

adolf-hitler

Հայկական ավիացիայի պատմության թանգարանի մի անկյունում փակցված է մեզ` հայերիս անծանոթ երիտասարդի լուսանկար: Պերճ Զուդերման-Դավիդյան: Այսպես են կոչել Բեռլինի Զինվորական ակադեմիան ավարտած հայ օդաչուին, ով 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական 613 ինքնաթիռ ոչնչացնելու համար երկու անգամ պարգևատրվել է «Երկաթե խաչ» շքանշանով: Բեռլինի օպերային թատրոնի մեներգչուհի, ազգությամբ գերմանացի մոր և արմատներով հայ ջութակահար հոր որդին հիանալի երաժիշտ էր: Զինվորական ակադեմիայի շրջանավարտների (Պերճը նրանցից մեկն էր) ավարտական համերգին ավանդույթի համաձայն յուրաքանչուրը հանդես էր գալու երաժշտական մեկ կատարմաբ: Անգամ հանդիսատեսի պահանջով համարի կրկնակի կատարումն արգելված էր: Այդպիսին էր Հիտլերի ցանկությունը: Սակայն Պերճ Զուդերման-Դավիդյանի ելույթը խախտեց ավանդույթը, քանի որ հանդիսատեսի հոտնկայս և բուռն ծափահարությունները ստիպում են կրկնել ելույթը: Պերճը հարկադրված նվագեց երկրորդ անգամ: Ավարտից հետո նրան մոտեցած բարձրաստիճան սպան ֆյուրերի պահանջով Պերճին ուղեկցում է նրա մոտ:

-Դուք հա՞յ եք,-հարցնում է Հիտլերը:
-Կիսով չափ հայ եմ,-պատասխանում է Պերճը:
-Դուք Կոմիտաս էիք նվագում, այնպես չէ՞, -հարցնում  է ֆյուրերը:

Մարդկության մեծագույն թշնամիներից մեկը սիրում էր Կոմիտաս լսել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0