a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հոբելյանական երեկո՝ նվիրված հայ երգի թագուհի Օֆելյա Համբարձումյանին

regulyar

Հունիսի 26-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 90-ամյակին նվիրված՝ «Հայ երգի թագուհի» խորագրով  հանդիսությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքի տեղեկության համաձայն՝ հոբելյանական երեկոյին ելույթ կունենան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղ. ղեկավար Ն. Դավթյան /Կոմիտաս, «Վաղարշապատի պար/, «Բարեկամություն» Հայաստանի պարավեստի պետական համույթը՝ գեղ. ղեկավար Ն. Մեհրաբյան /Սայաթ-Նովա, «Աշխարհումս ախ չիմ քաշիլ»/, Աննա Մայիլյանը /«Ալագյազ», «Խնկի ծառ»/, Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը՝ գեղ. ղեկավար Վ. Հայրապետյան /«Ծննդյան երգ»/,Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղ. ղեկավար Կ. Դուրգարյան, մենակատար՝ Նունե Բադալյան /Շերամ, «Հերոս   Անդրանիկ»/, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը՝ գեղ. ղեկավար Ժ. Ալթունյան /Հ. Բադալյան, «Սարերի հովին մեռնեմ»/, Հայաստանի պարի պետական անսամբլը՝ գլխավոր պարուսույց Ա. Կարապետյան /Խ. Ավետիսյան, «Կակաչներ»/, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը՝ գեղ. ղեկավար Թ. Պողոսյան, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության Էստրադային և սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղ. ղեկավար Ե. Երզնկյան, մենակատար՝ Ռ. Մկրտչյան /Խ. Ավետիսյան, «Սիրո երգ»/, «Հոգու և պարի թատրոնը»՝ գեղ. ղեկավար Ս. Դևոյան /«Մոկաց հարսներ/, Հայաստանի Հանրային ռադիոյի Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը՝ գեղ. ղեկավար և մենակատար Ռ. Մաթևոսյան, Տաթևիկ Հովհաննիսյանը և Վահագն Հայրապետյանը /«Ջազային մանրանվագներ»/:

Երեկոյի ընթացքում էկրանին կներկայացվի հատվածներ երգչուհու համերգային կատարումներից, ինչպես նաև անվանի արվեստագետների՝  Հ.  Հովհաննիսյանի, Հ. Չեքիջյանի, Վ. Բալյանի, Ա. Սարյանի, Է. Միրզոյանի, Ն. Շլեփչյանի և Ա. Ամիրյանի  խոսքը հոբելյարի մասին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0