a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
05/02/2015

Հովհաննիսյանական-ֆեստի եզրափակիչ ակկորդը

Culture.am 9

Փետրվարի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնի եզրափակիչ համերգը: Հաայստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի և Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ անցկացվող փառատոնն իրականանում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգյսնաի բարձր հովանու ներքո՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցույթմաբ: Թվով 6-րդ փառատոնն այս տարի նվիրված էր մեծանուն հայ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին: Փառատոնի երեք համերգային օրերի ընթացքում հնչեցին հեղինակի գործիքային-անսամբլային, դաշնամուրային և սիմֆոնիկ անտիպ ստեղծագործություններից, եղան նաև համաշխարհային պրեմիերաներ: Համերգային երրորդ՝ եզրափակիչ օրը, հնչեցին Վարդան Աճեմյանի, Կարեն Անանյանի, Աննա Հակոբջանյանի և Նորայր Գրիգորյանի ստեղծագործություններից:
Եզրափակիչ համերգը  մեկնարկեց Վարդան Աճեմյանի “Տոնական նախերգանքով”, ապա հերթը “Էդգար Հովհաննիսյանինն էր”. հնչեցին հեղինակի “Մարմար” սյուիտից երեք հատված, ինչպես նաև “Գողգոթա”  սիմֆոնիկ պոեմը: Համերգի երկրորդ բաժնում հնչեցին նախ Կարեն Անանյանի ստեղծագործություններից  ”Երեք վալսն” ու “Սարերի հովին մեռնեմ” ժողովրդական երգի  մշակումը/մենակատար՝ Մերի Մնջոյան/, ապա Աննա Հակոբջանյանի “Տաղ անձնական” (սոպրանոյի, տերմենվոքսի և լարային նվագախմբի համար. մենակատարներ՝ Մանե Գալոյան՝ սոպրանո, Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյան՝ տերմենվոքս ) և “Exodus” սիմֆոնիան (Երիտասարդական Երգչախումբ. խմբավար՝ Նարինե Դավթյան): Երկու հեղինակների ստեղծագործությունները հնչեցին  առաջին: Համերգը եզրափակվեց Նորայր Գրիգորյանի “Սարդարապատիօ ճակատամարտը” սիմֆոնիկ պոեմով:

Ավելին՝ Composers.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0