
03/05/2017
|
Սոֆա Ազնաուրյանի «Հույս» մոնո-օպերան կներկայացվի մայիսի 6-ին

Կոմպոզիտոր Սոֆա Ազնաուրյանի «Հույս» մոնո-օպերան Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցությամբ կներկայացվի մայիսի 6-ին։ Գլխավոր դերում հանդես կգա Լիա Սարգսյանը (սոպրանո), ում կնվագակցի դաշնակահարուհի Նատա Կապրիելովան։
Օպերան գրվել է 2004 թվականին, որի լիբրետոյի հեղինակը Մարգարիտա Հովսեփյանն է։
Նշենք, «Հույս» մոնո-օպերայի պրեմիերան կայացել է ստեղծամն նույն տարում՝ Ավետ Տերտերյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։
Հավելենք միայն, որ օպերան կներկայացվի Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում․սկիզբը՝ 19։00։