a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

ՀՊԵՆ-ը ներկայացնում է «Cartoon Non-Stop» համերգաշարը

multik_0

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա «Cartoon Non-Stop» բացառիկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ամենահայտնի եւ սիրված մուլտֆիլմերի երաժշտություններ:
Համերգները մայիսի 30-ին, 31-ին եւ հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ծրագրում ներառված են այնպիսի աշխարհահռչակ մուլտֆիլմերի երաժշտություններ, ինչպիսիք են` «Վարդագույն հովազը», «Առյուծ արքան», «Գեղեցկուհին եւ հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկարը», «Շրեկը», «Ալադդինը» եւ այլն:

«Cartoon Non-Stop»-ը դեռ 2012 թ-ին մեծ հետաքրքրություն առաջացրած «Hollywood Non-Stop» համերգաշարի շարունակությունն է:

Այս անգամ նույնպես կատարումները կուղեկցվեն համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով եւ լուսաձայնային էֆեկտներով՝ ավելի տպավորիչ դարձնելով ունկնդրումը:

Աղբյուրը՝ www.erit.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0