a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

Հրեական շունչ՝ հայկական ոգով

hreakan_0

Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնն անակնկալներով լի է:

Այսօր փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Հայ-հրեական երաժշտական խաչմերուկներ» խորագրով համերգը, որի հատուկ հյուրն էր կոմպոզիտոր Վիլլի Վայները:

Համերգի ընթացքում փայլեց դաշնակահար Հայկ Մելիքյանը, ով կատարեց օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ներկաներին տեղափոխելով հրեական իրականություն:

Խոսելով օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելու մասին՝ Հայկը նշեց, որ միակ բարդությունը հրեական ֆոլկլյորի շունչը զգալ կարողանալն է, քանի որ երաժշտական որոշ շեշտադրումներ կան, որոնք բնորոշ են հրեաներին: «Որոշակի ժամանակահատված տեւեց, որ կարողացա ընկալել հրեականը, ոչ միայն երաժշտությունը, այլեւ արվեստի մյուս բնագավառները, պատմությունը»,- նշեց դաշնակահարը՝ հավելելով, որ մենահամերգ ունենալը միշտ էլ տոնական տրամադրությամբ է համակում իրեն:

Համերգի ընթացքում Հայկը կատարեց Վիլլի Վայների, Այալ Ադլերի, Ամոս Էլկանայի, Բենիամին Յուսուպովի ստեղծագործությունները՝ դահլիճը լցնելով հրական շնչով:

Փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանն էլ վերջում հավելեց, որ իրեն երջանկացնում է այն փաստը, որ հանդիսատեսը 10 տարիների ընթացքում ոչ թե նվազել, այլ տարեցտարի ավելացել է երիտասարդ հանդիսատեսով:

Հավելենք, որ փառատոնը մեկնարկել է մայիսի 7-ին եւ տեւելու է մինչեւ հունիսի 3-ը:

Աղբյուրը՝ www.erit.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0