a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մայրաքաղաք Երևանում կանցկացվի Yerevan Jazz Fest 2015–ը

red-river-mardi-gras-logo

Սեպտեմբերի 17–19–ը Երևանում տեղի կունենա Yerevan Jazz Fest 2015–ը․ նշվում է փառատոնի ֆեյսբուքյան էջում։

Փառատոնին կմասնակցեն այնպիսի հայտնի ջազ երաժիշտներ, ինչպիսիք են Նինո Կատամաձեն (Վրաստան), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), ինչպես նաև Լևոն Մալխասյանն ու Վահագն Հայրապետյանը` Հայաստանից։ Newsarmenia.ru-ի տարածած տեղեկության համաձայն՝ փառատոնի շրջանակում ելույթ կունենա աշխարհահռչակ վոկալիստ, ամերիկացի Ռիչարդ Բոնան (Richard Bona), ով տարբեր գործիքներ է նվագում։

Կոնստանտին Օրբելյանին նվիրված եզրափակիչ համերգին կմասնակցեն Մարիամ և Արմեն Մերաբովները, որոնք ելույթ կունենան Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ։ Համերգի երկրորդ բաժնում հանդիսատեսին կներկայանա ավստրիացի ջազմեն Հյուբերտ Թաբսը (Hubert Tubbs)։

Yerevan Jazz Fest-ի շրջանակում կազմակերպվող բոլոր համերգները տեղի կունենան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Նշենք, որ կազմակերպիչը Mezzo Production ընկերությունն է, որը զբաղվում է տարբեր տեսակի և ծավալի համերգային ծրագրերի և միջոցառումների կազմակերպմամբ ոչ միայն Հայաստանում, այլ նաև երկրի սահմաններից դուրս։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0