a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քանոնի համերգ նվիրված Խաչատուր Ավետիսյանի 90-ամյակին

13116009_1038506596184576_6969069203147286157_o

Մայիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի VI դասարանի աշակերտուհի, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, քանոնահար Սոնա Գրիգորյանի մենահամերգը:

Համերգը նվիրվում է կոմպոզիտոր, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի 90-ամյակին:

Ծրագրում՝

Կոմիտաս

Ծովինար Հովհաննիսյան – Էքսպրոմտ

Մանվել Բեգլարյան – Կոնցերտինո

Ա. Դյուրան – Վալս, փոխադրումը քանոնի համար՝ Անժելա Աթաբեկյանի

Խաչատուր Ավետիսյան – Էքսպրոմտ

Գրիգոր Նարեկացի – Հավուն-հավուն

Ռոբերտ Մավիսակալյան – Հարազատ մեղեդիներ

Խաչատուր Ավետիսյան – Անընդհատ շարժում

Ռուսական ժողովրդական մեղեդիներ – մշակումը և փոխադրումը՝ Անժելա Աթաբեկյանի

Նիկոլո Պագանինի – Վարիացիաներ «Վենետիկյան դիմակահանդեսի» թեմայով

Ծովինար Հովհաննիսյան – Կոնցերտ քանոնի համար № 1

Դասատու՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Անժելա Երվանդի Աթաբեկյան:

Մուտքն ազատ է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0