a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քանոնի համար գրված ստեղծագործությունների պրեմիերաներ՝ Մարիաննա Գևորգյանի մատուցմամբ

Մարիաննա_Գևորգյան

Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը քանոնի համար նոր ստեղծագործություններ է գրել, որոնց պրեմիերաները վստահվել են քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանին:

-Առաջին ստեղծագործությունը գրված է երգեհոնի ու քանոնի համար: Այն բացառիկ է, որովհետև քանոնն առաջին անգամ  է հնչելու երգեհոնի նվագակցությամբ: Ստեղծագործությունն ինձ հետ կնվագի երգեհոնահար Հարություն Թագվորյանը,-Culture.AM-ի հետ զրույցում նշեց քանոնահարուհին:

Մյուս ստեղծագործությունը մենանվագ է քանոնի համար և կոչվում է « Տաղ Աստվածածնա» ըստ Գրիգոր Նարեկացու:

-Կհնչի նաև մի ստեղծագործություն Ծ. Հովհաննիսյանից, որը կկատարենք ես ու թավջութակահար Հենրի Երկանյանը՝ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան):

Հավելենք միայն, որ համերգը կկայանա մայիսի 25-ին՝ ժամը 19:00 –ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0