a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
23/03/2015

Մարիինյան թատրոնում կայանալու է համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Culture.am Genocide

Սանկտ Պետերբուրգում՝ Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում, մարտի 29-ին կայանալու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ:
Համերգի ընթացքում կայանալու է Արամ Խաչատրյանի աշակերտ Գեորգի Պելեցիսի «Աշուղի ասքը» կոնցերտի՝ ալտի, դուդուկի և լարային նվագախմբի համար, համաշխարհային պրեմիերան:
Համերգին ելույթ է ունենալու ալտահար Մաքսիմ Նովիկովը, դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան և ֆլեյտահարուհի Մարիա Ֆեդոտովան, Մարիինյան թատրոնի լարային նվագախումբը՝ դիրիժոր Անտոն Գակկելի գլխավորությամբ:
Համերգի ընթացքում հնչելու է Կոմիտասի, Բախի, Չայկովսկու և այլ հեղինակների ստեղծագործություններ:

 

 

Panorama.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0