a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մարսելում տեղի ունեցավ ջազային համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

pBrlEGZNWcXyBbyGdwBSeKznwv

ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ օրերս Մարսելի Մոլին զբոսայգում տեղի ունեցավ ջազային համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ֆրանսահայ հայտնի երաժիշտ-կոմպոզիտոր Անդրե Մանուկյանի ջազային խմբի և ֆրանսահայ ճանաչված դուդուկահար Լևոն Մինասյանի մասնակցությամբ «Հայաստան» կարգախոսով անցկացված համերգը կազմակերպել էր Մարսելի 11-12 քաղաքապետարանը` Հայաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:
Համերգին ներկա էին մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` Բելգիայից, Շվեյցարիայից, Լյուքսեմբուրգից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Եվրախորհրդարանի պատգամավորներ:
Համերգի բացման խոսքում Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Մարսելի 11-12 քաղաքապետարանի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն քննադատության ենթարկեց Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում` կարևորելով իր իսկ կողմից Ֆրանսիայի Ազգային ժողով ներկայացրած ցեղասպանության ժխտումը քրեականացնող համապատասխան օրինագիծը և դրա ընդունման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ իրենց քաղաքապետարանը հուլիսի 3-ը հռչակել է որպես Հայաստանի օր:
Համերգն արժանացավ ջերմ ընդունելությանն ավելի քան հինգ հազար հանդիսատեսի կողմից և լուսաբանվեց լրատվամիջոցներով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0