a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
03/04/2015

Մեխիկոյում հնչել է Տիգրան Մանսուրյանի` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ը

Culture.AM Mansuryan

Մեքսիկայում ՀՀ դեսպանության և Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի նախաձեռնությամբ Մեխիկոյի Գեղարվեստների պալատում մարտի 31-ին կայացել է մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ի ամերիկյան բեմելը:
ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ համերգին ներկա են եղել մաեստրո Տիգրան Մանսուրյանը, Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի շրջանակներում մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունը կատարվել է երկրի գլխավոր՝ «Միներիա» նվագախմբի և «Վոկալիս» երգչախմբի կողմից՝ Հայաստանից հատուկ հրավիրված դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

 

 

 

Ավելին՝ Artsakhpress.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0