a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկեց “Խաչատրյանական տոնը”

watermarked-20

Արամ Խաչատրյանի հեղինակավոր “Սպարտակ” բալետից “Ադաջիոյի” կատարմամբ էլ մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Արդեն 11 տարի է, ինչ մրցույթը համախմբում է տաղանդավոր երաժիշտների, ստեղծում իսկական երաժշտական տոն:
– Մրցույթը մի քանի նպատակ ունի: Նախ՝ բացահայտել ավելի ուժեղների և հետո՝ տարածել Խաչատրյանի երաժշտության փառքը: Բացի այդ, սսա հիանալի միջոց է ներկայացնելու մեր երկիրը, – ողջույնի խոսքում նշեց Նոնա Ոսկանյանը: Երաժշտագգետն ավելացրեց, որ մրցույթը գալիս է ապացուցելու Կոմիտասի խոսքերոը, որ  մենք ունենք ինքնուրույն երաժշտություն:
-Խաչատրյանական երաժշտության ոգին անմահ է,  ինչպես որ մեր երկիրը. :

Էդուարդ Թադևոսյանն էլ (մրցույթի ժյուրիի նախագահը, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր) իր խոսքում նշեց, որ իր անձնական օրինակով համոզվել է, թե ինչ մեծություն է Ա.Խաչատրյանը:
– Խաչատրյանի երաժշտության առավելությունը կայանում է նաև նրանում, որ ստեղծագործություններում ցուցադրվում է գործիքի առավելագույն հնարավորություններն ու գեղեցկությունը:

Այս տարի մրցույթն անց է կացվելու շուրջ երկու տասնյակ երկրներից ժամանած ջութակահարների միջև: Իսկ Արամ  Խաչատրյանն այս “ոլորտում” իսկական վարպետ է եղել: Նրա ջութակի կոնցերտն իսկական գլուխգործոց է՝ “համեմված” հայկական գույներով: Ու հենց այս  ստեղծագործությունն էլ հնչեց բացման հանդիսավոր արարողության  ժամանակ, իսկ մենակատարն էլ Հայկ Կազազյանն էր:

Հավելենք միայն, որ բեմում էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր  Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ:
Մրցույթի երրորդ փուլին մասնակիցների հետ ելույթ կունենա Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, իսկ փակման հանդիսավոր արարողության ժամանակ Երիտասարդական նվագախումբը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Լուսանկարները՝ Մարիամ Ղազանչյանի (Culture.AM)

watermarked-31 watermarked-1 watermarked-2 watermarked-3 watermarked-4 watermarked-6 watermarked-7 watermarked-8 watermarked-9 watermarked-10 watermarked-11 watermarked-12 watermarked-13 watermarked-14 watermarked-15 watermarked-16 watermarked-17 watermarked-18 watermarked-19 watermarked-20 watermarked-21 watermarked-22 watermarked-23 watermarked-24 watermarked-25 watermarked-26 watermarked-27 watermarked-28 watermarked-29

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0