a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկում է “Թալալյան եղբայրներ” փառատոնը

11159881_783710415078407_4164713882539393780_o

Արդեն 6-րդ տարին անընդմեջ, “Արս Լունգա” հասարակական կազմակերպությունը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացնում է “Թալալյան եղբայրներ” փառատոնը: Այն մեկ տոնի ներքո է համախմբում ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի հեղինակների երաժշտությունները, համերգային երեկոների ընթացքում նաև մեծարում տարվա հոբելյաններին:

Այս տարի փառատոնի շրջանակներում կանցակվի 7 համերգ, որոնցից առաջինը կկայանա մայիսի 17-ին: Այդ օրը կհնչեն տարվա հոբելյաններից Վարդ Մանուկյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ցինցաձեի ստեղծագործություններից, ինչպես նաև կկատարվեն Առոն Բաբաջանյանի, Միխայիլ Կոկժաևի և Արբանի անտիպ գործերից:Առաջին համերգային օրը հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը, ով նաև նախագծի գեղարվեստական ղեկավարն է, դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը, Վաչե Հովեյանը (ալտ), Աստղիկ Վարդանյանը (ջութակ), Դանիել Մելքոնյանը (շեփոր), բեմում կլինեն նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), դիրիժոր՝ Արամ Թալալյան:
Փառատոնի բացումը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ ժամը 19:00-ին:

Փառատոնի մյուս համերգները կկայանան մայիսի 19-ին, հունիսի 8-ին, 10-ին, (երեքն էլ՝ Ա. Խաչատրյան տուն-թանգարան), հունիսի 19-ին (Կամերային երաժշտության տուն), հուլիսի 8-ին (Ա. Խաչատրյան տուն թանգարան), իսկ եզրափակիչ համերգը՝ Գաֆեսճեան արվեստի կենտրոնում՝ հուլիսի 19-ին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0