a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության երրորդ փառատոնը

Hraver poqr

Հայաստանի կոմպոզիտորների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպերպում է Հայ ժամանակակից երաժշտության երրորդ փառատոնը, որի մեկնարկային համերգը կկայանա ապրիլի 8-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Այդ երեկո բեմում կլինի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան), որը կներկայացնի թվով 4 հայ հեղինակի սիմֆոնիկ ստեղծագործություն:

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված փառատոնի առաջին համերգը (ապրիլի 8, ժամը՝ 19:00) կմեկնարկի կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի՝ կլարնետի և նվագախմբի համար գրված կոնցերտի կատարմամբ: Ի դեպ, այս ստեղծագործության մեջ հեղինակն օգտագործել է «Հով արեք, սարեր ջան» երգի ելևէջները: Հատուկ այս կոնցերտի կատարման համար Իսրայելից Երևան է ժամանել կլարնետահար Ջեֆֆ Հովվարդը: «Հայկական գույներ» կներկայացվեն նաև Անահիտ Կոստանյանի՝ դուդուկի և նվագախմբի համար գրված մշակման կատարման ժամանակ: Ինչպես Նուբար Ասլանյանի, Անահիտ Կոստանյանի ստեղծագործությունը նույնպես կկատարվի առաջին անգամ: Համերգին կհնչեն նաև Բելա Հովհաննիսյանի և Վահրամ Բաբայանի Սիմֆոնիաները: Երիտասարդ կոմպոզիտոր Բելա Հովհաննիսյանի՝ մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ՝ 2010 թվականին, իսկ Վահրամ Բաբայանի Սիմֆոնիայի բեմելն էլ կայացել է 1981 թ.՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:

Հավելենք միայն, որ փառատոնի հաջորդ համերգը կկայանա ապրիլի 9-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրում, որտեղ կհնչեն Ժիրայր Շահրիմանյանի, Նարինե Զարիֆյանի, Ստեփան Սուքիասյանի և Վարդ Մանուկյանի ստեղծագործությունները: Բեմում կլինի Հայաստանի երիտասարդական նվագախումբը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Հայ ժամանակակից երաժշտության տարածման և լայն շրջանակներում այն հասանելի դարձնելու համար՝ Կոմպոզիտորների միության որոշմամբ բոլոր համերգները կլինեն բացառապես անվճար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0