a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկում է «Հուսո առագաստ-2015» հեղինակային երգի փառատոնը

115230

Մեկնարկում է «Հուսո առագաստ-2015» հեղինակային երգի համահայկական փառատոնը, որի նպատակն է բացահայտել երիտասարդ հեղինակ-կատարողներին և նպաստել նրանց գործունեությանը:

Նշենք, որ Բարդերի ակումբի և Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ կազմակերպած իրադարձությունն անցկացվելու է երկու փուլով:
Նախօրեին փառատոնի տնօրեն, երգահան Վախթանգ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ փառատոնի առաջին փուլն անցկացվելու է Սևանում հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը, իսկ երկրորդը՝ օգոստոսի 26-28-ին՝ Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը:
Վախթանգ Հարությունյանը նշեց, որ Դիլիջանում գալա-համերգ կանցկացվի, մրցանակների հանձնում: Փառատոնին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը ցանկացողները կարող են հայտեր ուղարկել: Այն ներկայանալու հնարավորություն չունեցող երիտասարդներին հարթակ է տրամադրում: Լավագույն տասնյակի երգերը կձայնագրվեն Կոմպոզիտորների միության ստուդիայում, իսկ Բարդերի ակումբն էլ հնարավորութուն կունենա ձայնասկավառակներով տարածել:
Փառատոնի տնօրենի խոսքով, վերջին գալա-համերգի հասույթն ուղղվելու է Դիլիջանի երաժշտական դպրոցում կիթառի դասարանի ստեղծմանը:
«Սա նմանատիպ փառատոն կազմակերպելու երրորդ փորձն է, 90-ականներին և 2000-ականներին ենք կազմակերպել: Յոթ տարի փառատոն չենք անցկացրել»,- նշել է նա:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0