a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկում է «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնը

veracnund

2017թ.-ի ապրիլի 12-ին մեկնարկում է «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնը, որն անցկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճուղը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը և «Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ն:

Ըստ ստացված հայտերի, մրցույթ-փառատոնին մասնակցելու են ավելի քան 3000 անհատ կատարողներ և համույթներ՝ շուրջ 35 երկրներից,ինչպես նաև ՀՀ բոլոր մարզերից, ԼՂՀ-ից:

Ժյուրիների կազմում ընդգրկված են 72 նշանավոր արվեստագետներ 14 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ավստրիայից, ՉԺՀ-ից, Իտալիայից, Արաբական Էմիրություններից և այլն:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, կրթական ու մշակութային նշանակությանը զուգընթաց, նաև կարևոր կոչ է ուղղում աշխարհին՝ ոչ ասելու ահաբեկչություններին ու պատերազմներին, որոնք տակավին շարունակում են ալեկոծել մարդկային կյանքերը՝ պատճառ դառնալով անհամար կորուստների:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0