a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մերի Մուսինյանը Մոսկվայում կմասնակցի «Սերունդների մեղեդիներ» միջազգային հինգերորդ մանկական երաժշտական փառատոնին

Մերի_Մուսինյան

Մայիսի 28-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ նախաշեմին, Մոսկվայում՝  Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային հինգերորդ մանկական երաժշտական փառատոնը՝ (հեղինակ և ղեկավար՝  Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա) Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝  Հայաստանից փառատոնին կմասնակցի Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական  դպրոցի աշակերտուհի, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Մերի Մուսինյանը (դասատու՝ Ծովինար Հովհաննիսյան):

Պատանի քանոնահարուհին կկատարի Ծովինար Հովհաննիսյանի «էքսպրոմտ» ստեղծագործությունը:

«Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը բարեգործական է և նպաստում է մշակութային միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Փառատոնի նպատակն է  ուշադրություն հրավիրել մանկական երաժշտական կրթության և դաստիարակության հարցերին, հայտնաբերել պատանի տաղանդավոր երաժիշտների, ովքեր կշարունակեն կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները:

«Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնին Հայաստանի պատվիրակները մշտապես ցուցաբերել են իրենց գործուն մասնակցությունը: 2014 թվականին մասնակցել է Անդրեյ Կուրբետը(դաշնամուր), 2015 թվականին` Արմեն Պուչինյանը (դաշնամուր), 2016 թվականին Անի Աթայանը (դաշնամուր):

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0