a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեցցո սոպրանո Մարիամ Սարգսյանն արժանացել է «Ոսկե Օրփեոս»-ի

ob_ad54da_20130815-mg-7206

Սկավառակի ֆրանսիական ակադեմիան (Académie du Disque Lyrique) “Tristesse des choses” («Իրերի թախիծը») սկավառակի ձայնագրության համար մեցցո սոպրանո Մարիամ Սարգսյանին շնորհել է «Ոսկե Օրփեոս»:
“Tristesse des choses” սկավառակում ներկայացված են Ցեզար Կյուիի վոկալային ցիկլերը, որոնք սկավառակի վրա են ձայնագրվել առաջին անգամ, ինչպես նաև Պյոտր Չայկովսկու ֆրանսիական ցիկլերը, որոնք 2014թ. հոկտեմբերին Երևանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ձայնագրել են Մարիամ Սարգսյանն և դաշանակահար, երգահան Արթուր Ավանեսովը։ Ինչպես տեղեկանում ենք ակադեմիայի պաշտոնական կայքից, հատուկ երգչուհու համար ստեղծվել է Վիկտորյա դե Լոս Անխելես անունով նոր օրփեոս:
Նշենք, որ մրցանակը  Փարիզի Շատլե թատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ հանձնել էր Փարիզի օպերայի և Սկավառակի ակադեմիայի պատվավոր նախագահ և Իվ Սեն Լորանի ֆոնդի նախագահ Պիեռ Բերժեն։

Orphee OK

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0