a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեքսիկայի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հարգանքի տուրք է մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Culture.AM Rafael

Մեքսիկայի Չիուաուա նահանգի Ֆիլհարմոնիկ նվագախումբը` մաեստրո Ռաֆայել Վարդանյանի ղեկավարությամբ, մայիսի 22-ին հանդես կգա համերգային ծրագրով` ոգեկոչելու հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակը:

Համերգը տեղի կունենա  Teatro de los Héroes («Հերոսների թատրոն») թատրոնում, որտեղ կներկայացվեն հայ կոմպոզիտորների գործերը: Որպես մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Տիգրան Վարդանյանը, ով կկատարի Կոմիտասի, Բաղդասարյանի և Միրզոյանի գործերը: Նշենք նաև, որ Տիգրան Վարդանյանը 1998թ․-ից  Ռոչեստրի ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամ է հանդիսանում։

 Culture.AM Tigran Vardanyan

Ինչպես գրում է  comunidad7.com-ը` համերգը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը` երաժշտությունը  ծառայեցնելով որպես կամուրջ հայ ժողովրդի ցավի ու տխրության  և բոլոր մարդկային ցեղերի միջև խաղաղությանն ու եղբայրությանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0