a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Միջազգային ջազ 2015-ը նաև Երևանում

Culture.AM JAZZ

Այսօր ջազի միջազգային օրն է, և քաղաքամայր Երևանում մեծ շուքով է նշվելու այս տոնը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարձր հովանու ներքո մայրաքաղաքում տեղի են ունենալու տարբեր համերգներ ջազմենների և ջազային խմբերի մասնակցությամբ։

Ջազի միջազգային օրվա կապակցությամբ Երևանում են Մակեդոնիայից ժամանած ազգությամբ հայ Թավիջյան եղբայրները՝ իրենց տրիոյով։ Այսօր նրանք կմասնակցեն “Մեցցո” ակումբում կազմակերպված համերգին՝ նվիրված ջազի միջազգային օրվան, որը տեղի կունենա ժամը 21։30-ին, իսկ մինչ այդ, ժամը 20։00-ին նրանք ելույթ կունենան Կասկադի հարակից տարածքում կայանալիք համերգին։ Թավիջյան եղբարները հայտնի են որպես ճանաչված բարձրակարգ կոմպոզիտորներ և պրոդյուսերներ, ովքեր համագործակցել են բազմաթիվ աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են, օրինակ, Ջո Զավինուլը, Չիկ Կորեան, Ռհանի Կրիջան, Ռոզանա Վիտրոն և այլք։ Նշենք նաև, որ Թավիջյան ընտանիքը ամենահայտնի գերդաստաններից է Մակեդոնիայում։ Գարոն և Դիրան եղբայրները ծնվել են երաժիշտների ընտանիքում, ինչն էլ նպաստել է նրանց մասնագիտության ընտրությանը։

Այսօր, իրենց տքնաջան աշխատանքի շնորհիվ, եղբայրները Մակեդոնիայի լավագույն երաժիշտների ցուցակում են։ Նրանք արժանացել են “Մակեդոնիային երաժշտության դեսպաններ” բարձր կոչմանը, ինչպես նաև դարձել “Sony Jazz” մրցույթի դափնեկիրներ։

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0