a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կկայանա հայ երգի միջբուհական առաջին մրցույթ-փառատոնը

13083206_1736686473241856_8370540611737859428_n

Մայիսի 2-ին՝ ժամը 14:00-ին, Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանում կմեկնարկի Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ուսանողական ֆիլհարմոնիայի կողմից կազմակերպած Հայ երգի միջբուհական 1-ին մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնին մասնակցում են 13 պետական և ոչ պետական բուհեր, քոլեջներ։

Մրցույթ-փառատոնին հայտագրվել է 130 մասնակից։ Այն անցկացվելու է հայ դասական, հայ ժողովրդական և հայ էստրադային ժանրերում:

Ժյուրիի կազմում եմ  Սուսաննա Մարտիրոսյանը (ԵՊԿ մեներգեցողության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր), Լարիսա Մկրտչյանը (ԵՊԿ պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր), Արսեն Գրիգորյանը (ԵՊԿ դասախոս), Երվանդ Երզնկյանը (կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ), Սուսաննա Բաղդասարյանը (ՀՊՖ համերգային բաժնի վարիչ):

Հավելենք միայն, որ մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի 300.000 ՀՀ դրամով, 2-րդ՝ 200.000 ՀՀ դրամով, 3-րդը՝ 100.000 ՀՀ դրամով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0