a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում կնշվի Էդվարդ Միրզոյանի ծննդյան 95-ամյակը

Mirzoyan_quartette

Հուլիսի 3-ին՝ ժամը 19:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնամկարների սրահում ելույթ կունենա կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը կրող քառյակը: Քառյակի ելույթը կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնի շրջանակներում: Ինչպես հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը, համերգը կնվիրվի Միրզոյանի ծննդյան 95-ամյակին:

Համերգին կհնչեն Ռուբեն Ալթունյանի 2-րդ, Էդվարդ Միրզոյանի «Թեմա և վարիացիաներ» և Բրամսի 1-ին կվարտետները:

«Ազգային պատկերասրահ» փառատոնը բացվել է հունիսի 18-ին և կշարունակվի մինչև հուլիսի 7-ը։ Փառատոնի շրջանակներում ելույթ  են ունեցել երաժիշտներ Հայաստանից և արտերկրից: Բացի դրանից, փառատոնի շրջանակներում ելույթ ունեցած մի քանի երաժիշտներ վարպետության դասեր են անցկացրել Գյումրու Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0