a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մոսկվայում կայացել է «Հայաստանի գաղտնիքները» դասական երաժշտության համերգ

Moscow15

Հայոց Ցեղսապանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ սրահում կայացել է «Հայաստանի գաղտնիքներ» խորագրով հայկական դասական երաժշտության երեկո: Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի մամուլի ծառայությունից,  միջոցառումը տեղի է ունեցել ՌԴ մշակույթի նախարարության և Մոսկվա քաղաքի մշակույթի դեպարտամենտի աջակցությամբ։

Եերեկոն բացել է «Հայաստանի գաղտնիքներ» նախագծի հեղինակ Միքայել Հայրապետյանը, ով ողջունել է հանդիսատեսին և նշել, որ 1915-1923թթ. ողբերգությունը հայ ժողովրդի ամենախոր և ցավոտ վերքն է, և կարևոր է Հայոց ցեղասպանության զոհերին հարգել երաժշտական արվեստի միջոցով։ Իր ելույթում Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի նախագահ Անդրանիկ Հովսեփյանը ընդգծել է, որ հիշատակի միջոցառումներ պետք է անցկացվեն ոչ միայն ապրիլի 24-ին, այլև ողջ տարվա ընթացքում։

Համերգին հնչել են Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Արամ Խաչատրյանի,  Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները։

Ռուսաստանի և Հայկական ՍՍՀ վաստակավոր դերասան Մարիա Ղամբարյանը կատարել է հանրահայտ դաշնակահար Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, իսկ Հովհաննես Ղազարյանը իր դուդուկով կատարել է հատվածներ «Սուրբ Սուրբ» պատարագից, ինչպես նաև «Լանջեր Մարջան», «Հուշեր» և «Հայի աչեր» ստեղծագործությունները։

Համերգը եզրափակել են Միքայել և Հրանտ Հայրապետյանները իրենց հայկական ռապսոդիայի կատարմամբ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0