a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանում կնշվի Մստիսլավ Ռոստրոպովիչի 90-ամյակը

ÃÒÚËÒ·‚ –ÓÒÚÓÔӂ˘ ‚Ó ‚ÂÏˇ ÂÔÂÚˈËË, 1990 „Ó‰

Ապրիլի 15-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա գերմանացի ճանաչված դիրիժոր ու դաշնակահար Յուստուս Ֆրանցը: Ինչպես հայտնում է Ֆիլհարմոնիկի հասարակայնության հետ կապերի բաժինը,  երեկոյին որպես մենակատար ելույթ կունենա ռումինացի հայտնի թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր Անդրեյ Իոնիցան:

Իոնիցան նվագախմբի հետ կներկայացնի Սեն-Սանսի՝ Թավջութակի և նվագախմբի համար գրված թիվ 1 կոնցերտը և Ֆորեի՝ թավջութակի և նվագախմբի համար էլեգիան: Համերգը նվիրվում է Մստիսլավ Ռոստրոպովիչի 90-ամյակին: Բացի դրանից՝ նվագախումբը կկատարի Բեթհովենի ստեղծագործությունները:

Յուստուս Ֆրանցը 1988 թ.  հանդես է եկել բարեգործական համերգներով: Արվեստագետը Գերմանիայում կազմակերպել է համերգաշար, որից գոյացած ողջ հասույթը փոխանցվել է  Սպիտակի երկրաշարժից տուժածներին: Ֆրանցը առաջին անգամ Հայաստանում ելույթ է  ունեցել 2014 թ-ին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0