a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստը

nairi

Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստը՝ ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարների, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի, փառատոնի գեղարվեստական խորհրդի, ժյուրիի և լրագրողների մասնակցությամբ:

Նշենք, որ համահայկական այս նոր նախագծի կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների միությունն ու «Նաիրի» հիմնադրամը, գլխավոր հովանավորն է «Նաիրի սպա ռեզորտ» հյուրանոցային համալիրը, աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց «Նաիրի» փառատոնի կազմակերպիչներին՝ նոր համահայկական փառատոնի ծնունդը ազդարարելու առթիվ․
- Մեծ է հայ մշակույթի դերը հայապահպանության գործում, և այդ առումով՝ այսպիսի ձեռնարկները մեծ ազդակներ են: Փառատոնի կազմակերպիչները շատ ճիշտ ձևով կարողացել են համախմբել այնպիսի հանձնաժողով, որը անաչառ որոշումներ է կայացրել։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ իր խոսքում նշեց, որ արվեստը լավագույն հարթակն է, որ կարողանում է ապահովել մեր միասնականությունը:
- Աշխարհի բոլոր անկյուններում սփռված մեր հայրենակիցները հնարավորություն կունենան ևս մեկ ձեռնարկի միջոցով կապվել Հայաստանին, ծառայել Հայրենիքին: Կարևոր է պահպանել ազգայինը: Մենք սկսում ենք փառատոնային կարևորագույն ծրագիր և ստեղծում ենք երաժշտական գործիքների արձանախումբ։

«Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի նպատակը, խնդիրները և առաջիկա ծրագրերը ներկայացրեց մշակութային գործիչ, «Նաիրի» փառատոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Հարոյանը, ով իր խոսքում նշեց, որ «բազմակարծությունը ճիշտ որոշում կայացնելու ամենալավ ճանապարհն է»:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը խոսեց «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի անվանակարգերի և մրցանակակիրների մասին ու նշեց, որ «այս նախագիծը նպատակ ունի արժևորելու, մեծարելու այն արվեստագետներին, որոնց ավանդը հայ երաժշտության իրականության մեջ անուրանալի է»։

Նշենք, որ մայիսի 6-ին Հանքավանում տեղի կունենա «Նաիրի» երաժշտական այգու հիմնադրման հանդիսավոր արարողությունը, իսկ սեպտեմբերի 10-ին` այգու բացման արարողությունը։ Այդ օրը պատրաստ կլինեն այգում տեղադրվելիք 10 անվանական արձանները, որոնցից յուրաքանչյուրն ունի 2,5 մ․ բարձրությամբ։ Փառատոնի շրջանակներում ներառված է 10 անվանակարգ՝ «հարվածային գործիքաներ նվագող», «արևելյան շնչական նվագարաններ նվագող», «արևելյան լարային նվագարաններ նվագող», «դասական լարային գործիքներ նվագող», «դասական փողային գործիքներ նվագող», «դասական ստեղնաշարային-հարվածային գործիքներ նվագող», «ժողովրդական երգիչ»,«դասական երգիչ, «կոմպոզիտոր» և «հայ երաժշտության հանրաճանաչման գործում ունեցած ավանդի համար»։Յուրաքանչյուր արձան վրա պատկերցած կլինեն անվանակարգերի սիմվոլիկաները։ Փառատոնի մրցանակակիրները կստանան անվանական արձանիկներ, պատվոգրեր, ինչպես նաև նրանց անունները կփորագրվեն  հատուկ հուշարձանի վրա։

Ժյուրիի կազմում ընդգրկված են Տիգրան Մանսուրյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Մելիք Մավիսակալյանը, Գևորգ Մանասյանը, Ալինա Փահլեվանյանը, ինչպես նաև Դավիթ Ղազարյանը, Թովմաս Պողոսյանը, Նորայր Դավթյանը, Հռիփսիմե Պիկիչյանը, Արա Գևորգյանը, Սամվել Հարոյանը, Գրիգոր Ղուկասյանը և այլք։ Ժյուրիի նախագահն է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ՝ Արամ Սաթյանը։ Անվանակարգերի հաղթողների անունները կհրապարակվեն մայիսի 6-ին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0