a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
25/02/2015

Նորջուղայաբնակ երաժիշտ Համիկ Ալեքսանդրյանը ներկայացրեց իր դաշնամուրային ստեղծագործությունների առաջին ալբոմը

Իրան1

Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգեն արք. Չարյանի և Կրոնական խորհրդի հովանավորությամբ փետրվարի 20-ին Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության սրահում տեղի ունեցավ երաժիշտ և Սբ. Ամենափրկիչ վանքի «Տաթև» երգչախմբի խմբավար Համիկ Ալեքսանդրյանի «Թիթեռնիկների պարը» դաշնամուրային ստեղծագործությունների գրքի և ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը, այս մասին Իրանից «Հայերն այսօրին» հաղորդում էԵրանուշ Թահմազյանը:
Համերգի ընթացքում իրանահայ երաժիշտը հանդես եկավ «Թիթեռնիկների պարը», «Մայրիկ», «Կյանքի անցում», «Երազ», «Հայկական պար», «Ծովի զեփյուռ», «Շառաչյուն ալիքներ»,«Արտույտ», «Նոր Ջուղա», «Հուշեր», «Տանգո», «Երկնային», «Զայանդեռուդ», «Հայրենիք» և «Մանկական եռանդ» ստեղծագործությունների կատարմամբ:

 

 

Ավելին՝ Hayernaysor.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0