a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին

middle_ca9bf3409756ef2b1726c0c5aa1d12f0

«Մշակույթի գործիչների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը, մայիսի 28-31-ը, կանցկացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Հայաստանի  Հանրապետության անկախության 25-ամյակին: Ծրագրի ղեկավարն է «Մշակույթի գործիչների ընկերակցություն»  հ/կ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը:

Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի ՂազարյանըԱրմենուհի Ղազարյանը նշել է. «Նոր անուններ» փառատոնը, իր գործունեության ողջ ընթացքում մեզ տվել է շատ երաժիշտներ, որոնք այսօր հաջողությամբ ներկայանում են ոչ միայն Հայաստանում, այլև՝ նրա սահմաններից դուրս: Վստահաբար կարող ենք ասել, որ փառատոնն ամբողջապես իրականացնում է իր առաքելությունը»:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանն էլ ասել է, որ այս տարի մասնակցության հայտերի աննախադեպ քանակ է եղել և կազմակերպիչները կարևորել են հատկապես սփյուռքահայ տաղանդավոր պատանիների մասնակցությունը: «Նոր անուններ» փառատոնը Հայաստանում 6-րդ անգամ է անցկացվում: Մինչ օրս, փառատոնի տարբեր տարիների մասնակիցները հասցրել են Հայաստանի դրոշը ծածանել աշխարհի 30 երկրում, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում: Փառատոնի առաջնահերթ խնդիրը եղել և մնում է երեխաների և պատանիների կատարողական արվեստում բարձր չափանիշների պահպանումը»,-ընդգծել է Սիլվա Մեքինյանը:

Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ կմասնակցեն Հայաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Կորեայից, Կանադայից, Մալթայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից մինչև 18 տարեկան ավելի քան հինգ տասնյակ շնորհալի պատանիներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

Ինչպես տեղեկանում ենք մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջից, փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 28-ին ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Պատանի երաժիշտները հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, դիրիժորներ Ալան Կիրկոպի (Մալթա) և Հարություն Արզումանյանի (Հայաստան) ղեկավարությամբ:

Մայիսի 29-ին և 30-ին, ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ինչպես նաև մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կատարումներով հանդես կգան փառատոնի մասնակիցները:

Փառատոնի հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը տեղի կունենա մայիսի 31-ին, ժամը 18:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Փառատոնի մասնակիցների համար կկազմակերպվի մշակութային բազմաբովանդակ ծրագիր. այլ երկրներից ժամանած պատանիները կայցելեն տեսարժան վայրեր, կծանոթանան Հայաստանի պատմությանը:

Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, աջակիցներն են՝  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան):

Հավելենք,որ փառատոնը տեղի կունենա ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0