a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի և Ռուսաստանի «Նոր անուններ» ծրագրի մասնակիցների հյուրախաղերը Վիեննայում

1013

Ավստրիայում ՀՀ և ՌԴ դեսպանությունների համատեղ ջանքերով և «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի», «Ավստրիական երկաթուղային գծեր» ընկերության և ավստրիահայ համայնքի օժանդակությամբ Ավստրիայում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի «Նոր անուններ» ծրագրի մասնակիցների հյուրախաղերը:

Մայիսի 12-ին առաջին համերգը հյուրընկալել է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։ Ավստրիահայ համայնքի ներկայությամբ Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող տաղանդաշատ երեխաները կատարեցին եվրոպացի, ռուս և հայ կոմպոզիտորների գործեր, ինչպես նաև դասական և ազգային երաժշտության գոհարներ։

Մայիսի 13-ին Վիեննայում ռուսական մշակութային կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել երկրորդ համերգը, որին ներկա են եղել  Ավստրիայում ռուս և հայկական համայնքների ներկայացուցիչներ, արվեստի ու մշակույթի գործիչներ։ Միջոցառման ծրագրում ներառված էին ռուսական ու հայկական հոգևոր երաժշտական կատարումներ։

Մայիսի 14-ին Վիեննայի Պրայներ կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Նոր անուններ» ծրագրի հաղթողների եզրափակիչ գալա-համերգը, որին մասնակցեցին նաև Ավստրիայի «Young masters» նախագծի հաղթողները։ Համերգին ներկա են գտնվել  երկրի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, հասարակական և մշակութային գործիչներ, անվանի երաժիշտներ։

Համերգի բացումը կատարել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձել է Հայաստանում և Ռուսաստանում դեռևս 1989թ․հիմնադրված «Նոր անուններ» նախագծի պատմությանը՝ երախտագիտության խոսքեր հղելով դրա հիմնադիրներին և ղեկավարներին։

Հայ, ռուս և ավստրիացի երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչել են Մալերի, Պիացոլլայի, Դվորժակի, Սեն-Սանսի, Կոմիտասի, Ավետիսյանի և Խաչատուրյանի անմահ ստեղծագործությունները։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0