a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շահեն Շահինյանը վերընտրվեց Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում

shahen_Shahinyan

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր՝ նոյեմբերի 18-ին, ռեկտորի պաշտոնի ընտրություններն էին։ Շուրջ 2 ժամ տևած դռնփակ անցկացված ընտրությունների արդյունքում այդ պաշտոնում վերընտրվեց կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը։ Ընտրություններում գործող ռեկտորից բացի, այլ թեկնածուներ չեն առաջադրվել։ Ի դեպ, առաջադրվելու համար թեկնածուներն ունեցել են շուրջ մեկ ամիս ժամանակ՝ սկսած հոկտեմբերի 7-ից։

Նշենք, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ընտրություններն անցկացվում են դռնփակ դահլիճում։ 24 անդամիցկազմված կառավարման խորհուրդը կայացնում է իր որոշումը, որտեղ 6 անձ ներկայացված է ուսանողների կողմից, 6 անձ՝ ՀՀ մշակույթի նախարարության, ևս 6-ը՝ Կառավարության, իսկ մյուս 6-ը՝ կոնսերվատորիայի աշխատակազմի կողմից։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0