a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսատեսին

23634793_1728014230550445_648897969_n

Վիեննայում ս. թ. նոյեմբերի 7-11-ը արդեն երկրորդ տարին, ինչ տեղի է ունենում Պատանի Դասական Աստղերի համերգաշարը:

Պատանի տաղանդավոր դասական աստղերը ներկայացնում են Հայաստանը, Ռուսաստանը և Ավստրիան, նրանցից յուրաքանչյուրը բազմաթիվ ելույթներ է ունեցել համաշխարհային լավագույն համերգասրահներում, ինչպես նաև լեգենդար Carnegie Hall-ը ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքում:

Մասնակիցների մեծ մասը կազմում են ‘Նոր անուններ’ ֆոնդի կրթաթոշակների ծրագրի մասնակիցները (Ռուսաստանում ֆոնդը գտնվում է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Դմիտրի Մացուեվի հովանու ներքո, իսկ Հայաստանում’ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո):

Համերգաշարը բացվեց նոյեմբերի 8-ին Վիեննայում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում, ապա նոյեմբերի 9-ին, Ավստրիայում ՌԴ դեսպանության հանդիսությունների սրահում` ավստրիացի քաղաքական գործիչների, դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ներկայությամբ: Համերգին ողջույնի խոսքով հանդես եկած Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հաջողություն մաղթեց հայ, ռուս և ավստրիացի տաղանդաշատ պատանիներին և իր երախտագիտությունը հայտնեց ռուսական կողմին՝ ի դեմս Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկիի՝ տվյալ նախագիծն իրականացնելու հարցում ցուցաբերած համագործակցության և այս երաժշտական երեկոն հյուրընկալելու համար:

Նոյեմբերի 10-ին երեխաների գալա-համերգը տեղի ունեցավ Վիեննայի Հաբսբուրգների թագավորական պալատի Հոֆբուրգի մատուռում, որին մասնակցեցին մեծ թվով քաղաքական և հասարակական գործիչներ, դիվանագետներ, հայ և ռուս համայնքների ներկայացուցիչներ:

Առաջին անգամ Պատանի Դասական Աստղերի համերգաշարը Վիեննայում տեղի ունեցավ 2016թ. մայիսին: Գալա-համերգին ներկա էին դիվանագետներ, մշակույթի գործիչեր: Այդ օրը բեմը միախմբված հնչում էր զանազան երաժշտական գործիքներով ներկայանալի դասական երաժշտություն, այդ թվում ‘ առֆա, ջութակ, դուդուկ, քանոն, թավջութակ և այլ գործիքներ: Ինչպես նշեց Ավստրիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան’ պարոն Դմիտրի Լյուբինսկին ‘ այս համերգներում Հայաստանի, Ռուսաստանի և Ավստրիայի պատանի երաժիշների մասնակցությունը վառ ապացույց է հանդիսանում միջազգային մշակույթի ոլորտում արդյունավետ համագորգակցության, ինչը կարևոր նաշնակություն ունի հետագա զարգացման և մեր երկրների միջև մշակութային երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը':

Պատանի Դասական Աստղերի համերգաշարի ֆեյսբուքյան խումբը արդեն հավաքել է ավելի քան 10.000 հետևորդ, իսկ երաժիշտներից մի քանիսը Վիեննայի համերգներից հետո արդեն ստացել են գործնական առաջարկներ ելույթներ ունենալու տարբեր երկրներում, հայտնում է համերգային շարքի մշակույթի գծով ղեկավար’ Կարինե Արուտյունյանը:

Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արման Կիրակոսյանը ընդգծեց, որ ‘Մեր երեխաները կարիք ունեն հոգատար վերաբերմունքի, նրանց առջև մենք պետք է բոլոր դռները բացենք, մենք հպարտանում ենք նրանցով և երջանկանում նրանց հաջողութունների համար’, իսկ ամենագլխավորը’ նրանք պետք է շրջագայեն, քանի որ իրենք են մեր մշակույթի, մեր հասարակության լավագույն ներկայացուցիչները իրենց անկեղծության և տաղանդի շնորհիվ:

Մշակութային Վիեննայի խստապահանջ լսարանը ծանոթացավ հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությանը, մեր ժող. գործիքներին, ինչպես նաև ունկնդրեց Մոցարտի, Ռախմանինովի, Կոմիտասի, Չայկովսկու և այլ դասական լեգենդների գլուխգործոցներին շնորհալի երեխաների ներկայացմամբ:

Ս. թ. նոյեմբերի 10-ին Վիեննայի սրտում’ Wiener Hofmusikkapelle-ում տեղի ունեցավ Պատանի Դասական Աստղերի Գալա համերգը:

Համերգային շարքը կազմակերպիչը MUSE մշակութային միավորումն է, որին աջակցում է GAZPROM NEFT TRADING GmbH, ÖBB, ՌԴ և ՀՀ դեսպանութունները, համերգաշարի մշակույթի գծով ղեկավար’ Կարինե Արուտյունյանը:

  • 23618887_1728014250550443_717695481_n
  • 23618995_1728014163883785_847564723_n
  • 23634582_1728014257217109_112121670_n
  • 23634602_1728014247217110_221772432_n
  • 23634853_1728014240550444_2099817290_n
  • 23635496_1728014253883776_1177733795_n
  • 23635555_1728014233883778_1183917269_n
  • 23666800_1728014260550442_971722950_n
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0