a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
21/04/2015

Ուղիղ հեռարձակում` Փարիզի Շատլե թատրոնից

Culture.AM Paris

Irates.am-ի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 21-ին` ժամը 21:30-ին, Փարիզի Շատլե թատրոնից ուղիղ հեռարձակմամբ կներկայացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 տարվա հիշողություն» խորագրով համերգը:

Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հովանու ներքո կազմակերպված այս համերգի բացմանը կհնչի 2013-ի Էլիզաբեթ թագուհու անվան մրցանակի դափնեկիր, ֆրանսահայ երիտասարդ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի ստեղծագործությունը:
Համերգին մասնակցում են Հայկական համաշխարհային նվագախումբը, «Գյուլբենկյան» երգչախումբը: Դիրիժոր՝ Ալեն Ալթինօղլու:
Մենակատարներ՝ Հասմիկ Պապյան, Վահան Մարտիրոսյան, Լիպարիտ Ավետիսյան, Գզավիե Ֆիլիպս, Նորա Գուբիշ, Ժան-Մարկ Ֆիլիպս-Վարժապետյան, Տիգրան Մարտիրոսյան:
Կհնչեն Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Միշել Պետրոսյանի, Մոցարտի ստեղծագործություններ:

Մուտքն ազատ է:

 

Աղբյուր՝ Irates.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0