a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերակցությունը սահմանել է պատվո մրցանակ

Արաքս_Մանսուրյան

Ճապոնիայում գործող Կոմիտասի անվան երաժշտական ընկերակցությունն այսուհետ սեփական պատվո մրցանակ կշնորհի: Այս մասին Culture.AM-ին հայտնեց Ընկերակցության նախագահ, ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան:

-Մենք սահմանել ենք մի մրցանակ, որը շնորհվելու է Կոմիտասի ժառանգության պահպանման գործում նշանակալի ավանդ ունեցող արվեստագետներին և գիտնականներին, հատկապես նրանց, ովքեր Կոմիտասի արվեստով կնպաստեն Հայաստանի և Ճապոնիայի միջև մշակութային կապերի զարգացմանը։

Ակիբայի խոսքով՝ այն կշնորհվի բացառապես այն կատարողներին, ովքեր Կոմիտասի ստեղծագործությունները ներկայացնում են անաղարտ ձևով, այլ ոչ թե մշակումներ անում կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնում:

Առաջին պատվո մրցանակը շնորհվել է անվանի երգչուհի Արաքս Մանսուրյանին, ում երաժշտագետ, պրոֆեսոր Ռոբերտ Աթայանը վստահում էր Կոմիտասի՝ նախկինում չկատարված գործերը, այդ թվում՝ անավարտ «Անուշ» օպերայի գլխավոր դերերգը:

-Ճապոնիայում տիկին Արաքսը մեծ աշխատանք է կատարել՝ վարպետության դասերի միջոցով ճապոնացի կատարողներին ծանոթացնելով Կոմիտասի արվեստին: Դա մեծ պատիվ է մեզ համար և հրաշալի հնարավորություն ներկայացնելու հայկական երաժշտությունը Ճապոնիայում:

 Բացի վերը նշվածից, Արաքս Մանսուրյանն արժանացել է նաև Ճապոնիայում Հայաստանի դեսպանի մրցանակի:

 Կոմիտասի անվան երաժշտական ընկերակցությունը հիմնադրվել է 2015 թ-ի սեպտեմբերի 26-ին՝ Վարպետի ծննդյան օրը: Ընկերակցության գլխավոր նպատակը հայկական երաժշտարվեստի՝ մասնավորապես Կոմիտասի և իրենից ազդեցություն կրած կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է: Մինչ օրս հաջողությամբ անցկացվել են տարբեր նախագծեր, օրինակ՝ Արաքս Մանսուրյանի համերգը և վարպետության դասերը: Տոկիոյում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ վարպետության դաս են տվել Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները և այլն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0