a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«էլի ՞ գցեցիք թոռից թոռի վրա». Գուսան Հայկազը` «Պիտի՛ գնանք վաղ, թե ուշ» երգի մասին

19760_large

Երբեմն, այսպես կոչված, սիրված երգերը շատ արագ տարածում են գտնում, դառնում մեր բոլորինը, շատ արագ էլ մոռացվում է երգի հեղինակը, առաջին կատարումները:  Ավելին`  երգը կարող է մեզ  հասնել  աղավաղված տարբերակով:

«Պիտի՛ գնանք վաղ, թե ուշ» երգի հեղինակը Գուսան Հայկազունն է: Երգը մեծ տարածում ունի հանրության շրջանում: Մեզ հետ զրույցում Գուսան Հայկազունն ասաց, որ առաջին անգամ երգը կատարել է Սամվել Երանյանը (Սմբուլ). «Ավելի ուշ երգը կատարեց Ներսիկ Իսպիրյանը, բայց, ցավոք սրտի, փոփոխություններ մտցրեց, տողեր ավելացրեց: Եվ աղավաղված տարբերակը շատ արագ տարածվեց, որովհետև հնարավորություն ուներ սկավառակների  թողարկման ու վաճառքի»: Երգահանն ասաց, որ շատերը հիմա փոփոխված տարբերակն են երգում, նշեց մի օրինակ. ««Մենք չտեսնեք` մեր թոռը, թոռից թոռը կտեսնի»… Քանի անգամ ասել եմ` էլի ՞ գցեցիք թոռից թոռի վրա, մենք պիտի անենք»:

Վերջին տարիներին երգը սկսել է կատարել նաև հեղինակը: Ներսիկ Իսպիրյանը նույնպես սկսել է ճիշտ բառերով մատուցել այն: Հարկ է նշել, որ Գուսան Հայկազունը մասնակցել է Արցախյան ազատամարտին, «Պիտի՛ գնանք վաղ, թե ուշ»-ը հնչել է ռամաճակատում,  թեև այն ժամանակ ձայնագրությունը դեռ չի եղել:

«Երգը գրել եմ 1989-ին: Ես ծնվել եմ Արտաշատ քաղաքում, հիսուն տարի Արարատը իմ դիմաց է եղել ու տեսել եմ նրան սահմանից այն կողմ: Ավելին ասեմ` հիսուն տարի քայլել եմ Արտաշատ քաղաքով, որտեղ զգացել եմ Տիգրան Մեծի, Արտաշեսի, Պապ թագավորի ոտնահետքերըԵրբ շարժումը սկսեցսրվեց նաև կորսված հայրենիքը հետ բերելու մղումը, ու ծնվեց այս երգը,-երգահանն այսպես ներկայացրեց երգի նախապատմությունը, վստահեցրեց նաև, որ իրավիճակը աշխարհում մի օր կփոխվի, Թուրքիան կմասնատվի, հողերի վերադարձի երազանքն  իրականություն կդառնա, պարզապես մեր մեջ պիտի վառ մնան վրեժի, կարոտի զգացումը:«Մենք պետք է պատրաստ լինենք այդ օրվան: Հպարտ եմ, որ այդ երգի հեղինակն եմ, բայց ուզում եմ` երկու-երեք տարի հետո դրա կարիքը չզգացվի: Հայրենիքը վերցնենք, թող երգը պատմութան գիրկն անցնի: Ես այդպես եմ ուզում»:


Արմինե Սարգսյան

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0