a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Պրեմիերայի» երկրորդ օրը կհնչեն Վ.Մանուկյանի, Մ. Կոկժաևի, Ս. Սուքիասյանի և Ժ. Շահրիմանյանի ստեղծագործությունները

hamergayin or2

Հայաստանի կոմպոզիտորների միության «Պրեմիերա» փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա  «Պրեմիերա» խորագիրը կրող  փառատոնի երկրորդ համերգը (ապրիլի 9):   ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված այս նախագծի հերթական համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կկատարի Վարդ Մանուկյանի, Միխայիլ Կոկժաևի, Ստեփան Սուքիասյանի և Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործությունները:

Համերգը կմեկնարկի Վարդ Մանուկյանի երեք ստեղծագործությունների՝  «Սասունցիներ» ռապսոդիայի ,  «Խոստովանություն» սիմֆոնիայի և ջութակի ու ալտի համար /նվագախմբի հետ/ գրված կոնցերտի կատարումներով: Վերջին երկու ստեղծագործությունները կհնչեն առաջին անգամ: Մենակատրմամբ հանդես կգան Վաչե Հովեյանն ու Անի Աղաբեկյանը:

Համերգի երկրորդ բաժնում կհնչեն Ստեփան Սուքիասյանի «Լիտանիան» և Միխայիլ Կոկժաևի «Lux aeterna»-ն: Այս երկու ստեղծագործությունները գրված են նվագախմբի և երգչախմբի համար: Երիտասարդական նվագախմբի հետ բեմում կլինեն Երևանի պետական կամերային երգչախմբի երաժիշտները /գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան/: Երեկոյի ընթացքում կհնչի նաև երիտասարդ կոմպոզիտոր Ժիրայի Շահրիմանյանի Սինֆոնիետան, որը նույնպես կատարվում է առաջին անգամ:

Հավելենք, որ փառատոնի հաջորդ համերգը կկայանա ապրիլի  12-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Culture.AM-ը փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0