a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանում նշվել է Ջազի միջազգային օրը

jazz_yerevan

Երևանն արդեն վեցերորդ տարին անընդմեջ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, Ջազի միջազգային օրը նշում է բացօթյա մեծ համերգով: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կասկադ համալիրի հարակից տարածքում կազմակերպված հերթական բացօթյա համերգը մեկտեղել էր ջազի հազարավոր սիրահարների: Հայկական ու համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններով հագեցած համերգային ծրագիրն ունկնդրել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել հայկական ամենահեղինակավոր ջազմեններն ու ջազ-բենդերը:
Ջազի սիրահարներին մատուցված այս տարվա անակնկալը միջոցառման հյուր, ամերիկացի հայտնի սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմենի ելույթն էր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0