a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
23/04/2015

Ջանլուկա Մարչանո. Եթե մեկն ի վիճակի չէ ճանաչել Ցեղասպանությունը` նա չի կարող մարդ կոչվել

Gianluca-Marciano

Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից կազմված «24/04» նվագախումբն արդեն վերջին փորձերն է անում` ապրիլի 24-ի համերգին ընդառաջ: «Վերածնունդ» խորագրով համերգը տեղի կունենա ապրիլի 24-ին` երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում:Բոլոր ընտրված թվերը խորհրդանշական են, գրում է yerkir.am-ը: Համերգը ղեկավարելու են մի քանի դիրիժորներ՝ Միխայիլ Յուրովսկին, Հովհաննես Չեքիջյանը, Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչանոն:

«Եթե անգամ «24/04» նվագախմբի համերգը քաղաքական ենթատեքստ ունի, միևնույն է, ես չեմ վախենում ոչնչից և պատրաստ եմ լինել հայերի կողքին»,- հայտարարել է աշխարհահռչակ դիրիժոր Ջանլուկա Մարչանոն:Նրա կարծիքով` եթե մեկն ի վիճակի չէ ճանաչել Ցեղասպանությունը` նա չի կարող մարդ կոչվել:

«Բոլոր մարդիկ էլ ունեն արժեքներ, որոնց համար պետք է պայքարեն, ամեն մեկն իր կարողության չափով է պայքարում և իր «զենքով». մենք պայքարում ենք մեր «զենքով»` երաժշտության միջոցով:

Մշակույթի միջոցով շատ բանի կարող ենք հասնել, ուստի այս համերգը կարևոր նշանակություն ունի»,- ասաց մաեստրոն:   Նա նշեց նաև, որ ապրիլի 24-ին նախատեսված համերգին մասնակցում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հրավերով:

 Ըստ Մարչիանոյի` Սմբատյանի հետ աշխատելու փորձ ունեցել է դեռևս Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնի շրջանակներում, որի համերգներն այս տարի նվիրված են Ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Ֆանտաստիկ նվագախումբ ունեք, պրոֆեսիոնալ երաժիշտներ: Վաղը կայանալիք համերգի երաժիշտները Սմբատյանի ընկերներն են, և նրանք եկել են` հասկանալով միջոցառման գաղափարն ու ենթատեքստերը»,- ասաց Մարչանոն:

Armeniangenocide100.org

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0