a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթին Հայաստանից կմասնակցի Անդրեյ Կուրբետը

Ջինա

ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում հունիսի 13-18-ը կանցկացվի Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթը, որին կմասնակցեն պատանի դաշնակահարներ` Հայաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կորեայից, Իտալիայից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Լիտվայից:

Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթն աշխարհի հեղինակավոր և հայտնի ստուգատեսներից է: Այս տարի այն անցկացվում է կրտսեր տարիքային խմբի համար՝ 11-14 տարեկան: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 60 000 ԱՄՆ դոլար: Մրցույթի դափնեկիրները համերգներով հանդես կգան աշխարհի հեղինակավոր համերգասրահներում:

Ինչպես տեղեկանում ենք  մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջից, տարբեր տարիների մրցույթի դափնեկիրներ են դարձել այնպիսի հայտնի դաշնակահարներ, ինչպիսիք են Լուկաս Գենիուշասը, Վադիմ Խոլոդենկոն, Ջորջ Լին, Ալեսիո Բակսը, Սթիվեն Բյուզը և այլք:

Պրոֆեսիոնալ երաժշտական աշխարհում հեղինակավոր երեք փուլից բաղկացած այս մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի ավելի քան 300 երիտասարդ կատարողներ: Նախընտրական փուլի կենդանի լսումները կայացել են 2015 թվականին, Միլանում, Մոսկվայում, Համբուրգում, Տոկիոյում, Պեկինում, Սեուլում, Սոլթ Լեյք Սիթիում, Նյու Յորքում, ինչպես նաև Երևանում: Արդյունքում, բուն մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 12 դաշնակահար:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանից մրցույթին կմասնակցի պատանի դաշնակահար Անդրեյ Կուրբետը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0