
13/05/2017
|
Ռոմանտիկ երգեր՝ Արմինե Գրիգորյանի և Աննա Մայիլյանի մատուցմամբ

«Ռոմանտիկ երգերի երեկո». այս խորագիրն է կրում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, որը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը՝ 19:00-ին: Այս մասին հայտնում է Տուն-թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը և ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը (մեցցո սոպրանո): Երեկոյի ընթացքում զուգերգով հանդես կգա նաև Արմինե Վարդանյանը (սոպրանո):
Ծրագրում ընդգրկված են ֆրանսիացի և գերմանացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունները: